Աշխարհ

29.01.2016 09:55


ՀԱՄԱՍ շարժման 7 զինյալ է մահացել Գազայի հատվածում թունելի փլուզման ժամանակ

ՀԱՄԱՍ շարժման 7 զինյալ է մահացել Գազայի հատվածում թունելի փլուզման ժամանակ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ իսլամական շարժման ղեկավարությունը հաստատել է խմբավորման 7 անդամի մահը։ «Haaretz»–ի փոխանցմամբ՝ զինյալները մահացել են Գազայի հատվածում թունելի փլուզման ժամանակ։

«Daily Mail»–ն էլ գրում է, որ ևս 3 զինյալի հաջողվել է դուրս գալ ավերակների տակից։ Նշվում է, որ նրանք հարձակման էին նախապատրաստվում իսրայելացի զինվորականների վրա՝ այդ նպատակով օգտագործելով նշված թունելը, սակայն տեղատարափ անձրևներից հետո այն փլվել է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հորդանանի Արևմտյան ափին ՀԱՄԱՍ շարժման 2 առաջնորդ է ձերբակալվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը