Կարծիք

29.01.2016 08:04


Բզիկ-բզիկ արեցիք էդ հաղթանակը

Բզիկ-բզիկ արեցիք էդ հաղթանակը

Վա՜յ, հայությունը մի լավ տվեց-առավ՝ ով է շատ կռվել, ով է ստից կռվել, ով է իրականում ստեղծել բանակը, ով է իսկական հերոսը, ով՝ կեղծը....Ու այս մասին ողջ օրը խոսում էին իրենք՝ «կռված տղա» համարող անձինք....
Մի լա՜վ բամբասեցին ու դինջացան....
Ա՛յ մարդ, մի բուռ ժողովուրդ եք, հերիք է, էլի, «հաղթանակած բանակի» բաժնետեր դառնալու հայտ ներկայացնեք, իրար մեջ կիսեք կամ իրարից խլեք էդ հաղթանակը....
Բզիկ-բզիկ արեցիք էդ հաղթանակը))
«Փոքր ածուի» խասյաթ է՝ ամեն ինչ բաժանել ու տարանջատել, պառակտել ու մեջ-մեջ անել:
Պատմությունը բոլորին իր տեղը կդնի, բոլորի ներդրումն ըստ արժանվույն կգնահատի, բավակա՛ն է հետին թվով իրար երեսի ինչ-ինչ «գաղտնիքներ» շփփացնեք՝ իրարից խլելով հաղթանակի դափնիները...
Հաղթանակը պատկանում է ողջ ժողովրդին, յուրաքանչյուրն իր տեղում՝ խրամատում թե թիկունքում, գործել է այնպես, որ մեր ազատամարտը պսակվի հաղթանակով....
Պը՛րծ))

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը