Աշխարհ

28.01.2016 22:47


Ֆրանսիայի և Իրանի նախագահների հանդիպումը ձախողվել է գինու պատճառով

Ֆրանսիայի և Իրանի նախագահների հանդիպումը ձախողվել է գինու պատճառով

Ֆրանսիայի և Իրանի նախագահների համատեղ ճաշը չի կայացել այն բանի պատճառով, որ ընդունող կողմը չի կարողացել հրաժարվել գինուց։

Ինչպես գրում է «The Independent»–ը, իրանցիները խնդրել են, որ սեղանից բացակայեն ալկոհոլային խմիչքները։ Սակայն ֆրանսիացիները պնդել են իրենց ազգային արժեքների պահպանման՝ եվրոպական ավանդական ճաշացանկի և գինու հարցում։

Արդյունքում՝ Ելիսեյան պալատը երկրի առաջնորդներին նախաճաշ է առաջարկել ճաշի փոխարեն։ Բայց Իրանը մերժել է այդ միտքը՝ համարելով այն «չափից ավելի էժանագին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը