Քաղաքական

28.01.2016 22:35

ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Վարդան Օսկանյանին

ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Վարդան Օսկանյանին

Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը Երևանում հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ:

«Քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Վարդան Օսկանյանը խոսել է Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական խնդիրների շուրջ, ներկայացրել ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներկայում առկա խոչընդոտները և դրանք հաղթահարելու իր պատկերացումները»,- նշվում է Վարդան Օսկանյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։