Աշխարհ

28.01.2016 16:00


Դանիայում չինացի նկարիչը փակել է իր ցուցահանդեսը ներգաղթյալների մասին նոր օրենքի պատճառով

Դանիայում չինացի նկարիչը փակել է իր ցուցահանդեսը ներգաղթյալների մասին նոր օրենքի պատճառով

Չինացի նկարիչ Այ Վեյվեյը, ի նշան բողոքի, փակել է Կոպենհագենի իր ցուցահանդեսը։ Պատճառը Դանիայի խորհրդարանի՝ ներգաղթյալների մասին ընդունած նոր օրենքն է։ Այս մասին, «Գազետայի» փոխանցմամբ, նա հայտնել է «Ինսթագրամի» իր էջում։

Հիշեցնենք՝ Դանիայի խորհրդարանը հաստատել է այն օրենքը, որը թույլ է տալիս ներգաղթյալներից դրամական միջոցներ ու արժեքավոր իրեր առգրավել, եթե դրանց արժեքը գերազանցում է 1340 եվրոն:

Նկարչի այդ որոշմանը հավանություն է տվել նաև ցուցահանդեսի կազմակեպիչ Իեն Ֆաուրշուն։

Դանիայի խորհրդարանի այդ քայլը հաղորդագրության մեջ բնութագրվում է իբրև «անմարդկային քաղաքականություն Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում տիրող հումանիտար ճգնաժամի համապատկերին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը