Աշխարհ

28.01.2016 15:20


Հալեպում 10 օր է՝ ջուր չկա

Հալեպում 10 օր է՝ ջուր չկա

Հալեպի բնակչությունը տասը օր է՝ զրկված է ջրից, ավելի քան 4 ամիս՝ էլեկտրականությունից: Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:

Բնակչությունն օգտվում է ջրհորներից, իսկ խմելու համար ստիպված գնում է հանքային ջուր: Էլեկտրականությունն ապահովում են էլեկտրածին սարքերը:

Սիրիական բանակը նախօրեին իր հսկողության տալ է առել Հալեպը մատակարարող էլեկտրակայանի մոտ գտնվող Ալ Ուատիաա գյուղը:

Ահաբեկչական խմբավորումները հրթիռներ են արձակում բնակելի հոծ թաղամասերի վրա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը