Քաղաքական

28.01.2016 14:59


Սերժ Սարգսյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին (տեսանյութ)

Հայոց բանակի ստեղծման 24-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար Եռաբլուր այցելած Սերժ Սարգսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին: «NewsBook»-ի լրագրողը նրանից փորձեց հետաքրքրվել, թե, ի վերջո, ի՞նչ է ՀՅԴ-ն պահանջում իշխանությունից, և արդյոք կստեղծվի՞ կոալիցիա: Նա ոչ մի կերպ չարձագանքեց հարցերին:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի անվտանգությունը հնարավոր և անհնարին բոլոր միջոցներին դիմում էր, որպեսզի լրագրողները չկարողանային մոտենալ նրան և հարցեր ուղղել:

Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ևս Եռաբլուր էր:

Լրագրողները վերջինիցս հետաքրքրվեցին նաև օֆշորային հայտնի սկանդալից, սակայն որևէ պատասխան չհնչեց: Լրագրողների բազմաթիվ հարցերին, որոք փորձում էին պարզել, թե Կճոյանն ընդունո՞ւմ է իր մեղավորությունը, միայն արձագանքեց. «Ձանձրացրեցի՛ք ինձ»:

Մանրամասները՝ «Newsbook.am»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը