Կարծիք

28.01.2016 14:45


Եղբորս հետմահու ստացած «Արիության» մեդալը և իմ «Մարտական ծառայության» մեդալը կշպրտեմ Բ-26-ի կողմը

Եղբորս հետմահու ստացած «Արիության» մեդալը և իմ «Մարտական ծառայության» մեդալը կշպրտեմ Բ-26-ի կողմը

Արդեն մի շաբաթ է, ինչ ՖԲ-ով դիմել էի վարչապետին, պաշտպանության և առողջապահության նախարարներին, տեղեկացնելով, որ զոհված ազատամարտիկի մորը անհրաժեշտ է սրտի վիրահատություն՝ 4 ստենտի տեղադրմամբ:
Մեկ շաբաթվա ընթացքում ստացանք միայն ԼՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌՀԱՄԱՐՀԱՆՔ:
Այսօր ամբողջ օրը լսում ենք բարձրագոչ ճառեր նվիրված մեր բանակին և ազգի համար իրենց կյանքը զոհած հերոսներին:
Իսկ զոհվածի մորը կառավարության որոշմամբ զրկում եք ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ:
Մեդալներ եք շնորհում, որ ի՞նչ անեն:
Կփորձենք վարկ վերցնել և տեղադրել ստենտները, իսկ տուն գնալիս կգնանք Բաղրամյան-26-ով, և եղբորս հետմահու ստացած «ԱՐԻՈՒԹՅԱՆ» մեդալը և իմ «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» մեդալը կշպրտեմ Բ-26-ի կողմը...

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿ

Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը