Աշխարհ

28.01.2016 14:55


Հայտնի է А321–ը պայթեցրած ահաբեկչի ինքնությունը

Հայտնի է А321–ը պայթեցրած ահաբեկչի ինքնությունը

Եգիպտոսի իրավապահ մարմինների աշխատակիցները և ՌԴ հատուկ ծառայությունները պարզել են Սինայական թերակղզում ռուսական А321 ինքնաթիռի պայթեցմանն անմիջական մասնակցություն ունեցած ահաբեկիչների ինքնությունը։

«LifeNews»–ին հայտնի է դարձել, որ ներկայումս հետախուզման մեջ է առնվազն 6 կասկածյալ, որոնց թվում է նաև ինքնաթիռում ռումբ տեղադրած ահաբեկիչը։

Հատուկ ծառայությունների աշխատակիցները պարզել են, որ նա Շարմ–էլ–Շեյխի օդանավակայանի աշխատակից էր։ Հանցագործն օդային նավահանգստում աշխատանքի էր ընդունվել А321–ի պայթյունից կարճ ժամանակ առաջ։ Զրույցի ընթացքում նա հայտնել է, որ բեռնակրի աշխատանք կցանկանար։ Արդյունքում՝ նրան են վստահվել ուղևորների բեռների փոխադրումները։

Հայտնի է, որ ռումբը, որը պայթել էր «Airbus 321»–ում մոտ 9 կմ բարձրությամբ, գտնվել է բեռների խցում։

Իր գործն ավարտին հասցնելուց հետո ահաբեկիչն անմիջապես դուրս է եկել աշխատանքից և թաքնվել, իսկ որոշ ժամանակ անց էլ լքել է Եգիպտոսը։ «LifeNews»–ին հայտնի է դարձել, որ վերջին անգամ նա նկատվել է Թուրքիայում։ Հատուկ ծառայությունները որոնում են նաև նրա հանցակիցներին։

Հիշեցնենք՝ 2015թ. հոկտեմբերի 31–ին Սինայական թերակզղու հյուսիսային մասում «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող «Airbus 321»–ի պայթյունի զոհ դարձավ 224 մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը