ԻԼԻՊ–ի ահաբեկիչը որոշել էր պայթուցիկը կենգուրուի պարկում տեղադրել (լուսանկար)
Ավստրալիայում դատական աղմկահարույց գործ է ընթանում ահաբեկչության կազմակերպման գործով։«lifenews»–ի փոխանցմամբ՝ ամբաստանյալի աթոռին է 19-ամյա Սևդեթ Ռամադան Բեսիմը, որը հավատարմության երդում է տվել ԻԼԻՊ–ին։
Հետաքննության տվյալներով՝ երիտասարդը ծրագրում էր խոշոր ահաբեկչություն իրականացնել Վետերանների օրը՝ 2015–ի ապրիլի 25–ին, քաղաքի հրապարակներից մեկում։
Բեսիմը մտադրվել էր գլխատել ոստիկաններից մեկին, ինչպես նաև պայթուցիկ սարք տեղադրել արտասովոր մի տեղ, որը չէին գտնի հատուկ ծառայությունները։
Պարզվել է՝ սկսնակ ահաբեկիչը ծրագրել է պայթուցիկ տեղադրել կենգուրուի պարկում։ Ավստրալիայի ազգային խորհրդանիշ հանդիսացող այդ կենդանին ցանկալի հյուր կլիներ տոնակատարությանը, և ոչ ոք չէր նկատի ծայրահեղական խմբավորման դրոշի գույները նրա վրա։
ԻԼԻՊ–ի ահաբեկիչը որոշել էր պայթուցիկը կենգուրուի պարկում տեղադրել (լուսանկար)
Ավստրալիայում դատական աղմկահարույց գործ է ընթանում ահաբեկչության կազմակերպման գործով։ «lifenews»–ի փոխանցմամբ՝ ամբաստանյալի աթոռին է 19-ամյա Սևդեթ Ռամադան Բեսիմը, որը հավատարմության երդում է տվել ԻԼԻՊ–ին։
Հետաքննության տվյալներով՝ երիտասարդը ծրագրում էր խոշոր ահաբեկչություն իրականացնել Վետերանների օրը՝ 2015–ի ապրիլի 25–ին, քաղաքի հրապարակներից մեկում։
Բեսիմը մտադրվել էր գլխատել ոստիկաններից մեկին, ինչպես նաև պայթուցիկ սարք տեղադրել արտասովոր մի տեղ, որը չէին գտնի հատուկ ծառայությունները։
Պարզվել է՝ սկսնակ ահաբեկիչը ծրագրել է պայթուցիկ տեղադրել կենգուրուի պարկում։ Ավստրալիայի ազգային խորհրդանիշ հանդիսացող այդ կենդանին ցանկալի հյուր կլիներ տոնակատարությանը, և ոչ ոք չէր նկատի ծայրահեղական խմբավորման դրոշի գույները նրա վրա։
Այս գործով դատավճիռը կկայացի հաջորդ շաբաթ։
7or.am