Աշխարհ

28.01.2016 12:37


Շվեդիան մտադիր է մինչև 80 հազար փախստականի արտաքսել

Շվեդիան մտադիր է մինչև 80 հազար փախստականի արտաքսել

Շվեդիայի ներքին գործերի նախարար Անդերս Իգեմանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են մինչև 80 հազար մարդու արտաքսել, ովքեր հավակնել են փախստականի կարգավիճակին, բայց մերժում են ստացել։ Այս մասին հայտնում է BBC–ն։

Նախարարի խոսքով՝ արտաքսման համար չարտերային չվերթներ կօգտագործվեն, իսկ բուն գործընթացի համար մի քանի տարի կպահանջվի։

«Մենք խոսում ենք 60 հազար մարդու մասին, բայց այդ թիվը կարող է աճել մինչև 80 հազարի»,–նշել է նա։

2015թ. շուրջ 163 հազ մարդ է ապաստան խնդրել Շվեդիայից։ Ներկա դրությամբ՝ ուսումնասիրվել է շուրջ 58 800 դիմում, որոնց 55%–ը հաստատվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը