Քաղաքական

28.01.2016 11:58

Կոնգրեսականները դիմել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին (տեսանյութ)

Կոնգրեսականները դիմել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին (տեսանյութ)

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամներից Ադամ Շիֆը և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը իրենց ձայնն են բարձրացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձևի դեմ։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»–ը։

Հիշեցնելով շփման գծում իրականացվող զինված գործողությունները՝ ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին հղած նամակում մտահոգություն է արտահայտում այն կապակցությամբ, որ բանաձևը որևէ կերպ չի անդրադառնում դրան, իսկ Ադրբեջանը շարունակում է մերժել այստեղ կրակի ուղղությունը որսացող սարքեր տեղադրելու առաջարկը։

«Ես բարձր եմ գնահատում այս բանաձևի նկատմամբ Պետդեպարտամենտի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից արտահայտնված ընդդիմությունը, որտեղ նշվում է, որ այս հակամարտությունը լուծելու միակ կառույցը ԵԱՀԿ-ի գործընթացն է, եւ որ դրանից դուրս ԵԽԽՎ-ի կողմից որևէ հայտարարություն անօգուտ է»,–գրում է կոնգրեսականը և հորդորում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին ու մասնավորապես պետքարտուղար Ջոն Քերրիին՝ ամենաբարձր մակարդակով արտահայտել այն տեսակետը, որ նման բանաձևի ընդունումը կարող է ապակայունացնել շփման գծում արդեն իսկ խոցելի իրավիճակը։

Մինչև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բանաձևի շուրջ քվեարկություն անցկացնելը Քերրիին հղված իր նամակում կոնգրեսական Բրեդ Շերմանը հորդորել է, որ ԱՄՆ-ը դիմի այս բանաձևը պարտության մատնելու անհապաղ քայլերի, բանաձև, որը նրա խոսքերով, «փոձում է անտեսել Լեռնային Ղարաբաղի խաղաղության բանակցություններում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի դերը»։

Նամակում ասված է, թե Մինսկի խմբի դերի անտեսումը ոչ միայն վատ քաղաքականություն է, այլ նաև վիրավորանք է Ամերիկայի ժողովրդի նկատմամբ։

«Եվրոպայի արդեն մի քանի սերունդ հորդորում են Ամերիկային ներգրավվել Եվրոպային հուզող հարցերում։ Միայն 2Օ-րդ դարում հարյուր հազարավոր ամերիկացիներ են զոհվել հանուն Եվրոպայում խաղաղության»։ Եվ այսօր, գրում է կոնգրեսական Շերմանը, հարիր չէ Մինսկի խմբի դերի անտեսումը, որի համանախագահներից է Միացյալ Նահանգները։

Մանրամասները՝ «Ամերիկայի ձայն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։