ԱՀԿ. Զիկա տենդը շուտով կհամակի Արևմտյան ողջ կիսագունդը (տեսանյութ)
ԱՄՆ–ում արդեն Զիկա տենդով վարակվածության 6 դեպք է արձանագրվել։ Հիվանդներ կան նաև Եվրոպայում՝ Շվեդիայում, Դանիայում, Իտալիայում և Շվեյցարիայում։ Տարածման օջախ է հանդիսացել Բրազիլիան, որտեղ արդեն կես մլն վարակված կա։ Այս մասին հայտնում է «Վեստին»։
Բրազիլիայի առաջնորդ Դիլմա Ռուսեֆն իր գործընկերներին կոչ է արել տենդի դեմ պայքարի միասնական ռազմավարություն մշակել։
«Այս պայքարում մենք պետք է փոխանակվենք փորձով, հետազոտությունների արդյունքներով ու տեխնոլոգիաներով։ Հարկավոր է առավել արդյունավետ մեթոդներ մշակել»,–ասել է Ռուսեֆը։
Բրազիլիայից հետո տենդով վարակվածության դեպքեր են արձանագրվել ավելի քան 20 երկրում։Տենդի դեմ կպայքարեն զինվորականները։
Զիկա վիրուսի համաճարակը դարձել է Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների համագործակցության գագաթաժողովի հիմնական թեման։
«Մենք կկենտրոնացնենք մեր աշխատանքը տեղեկատվական դաշտում։ Հանրությունը պետք է իմանա վիրուսի մասին բոլոր կարևոր տվյալները, ինչպես նաև այն, թե ինչպես չվարակվել դրանով։ Առանձնահատուկ զգուշություն պետք է ցուցաբերեն հղիները, քանի որ հետևանքները նրանց համար ամենածանրն են լինելու»,–ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեսթը։
Նշենք, որ Զիկա տենդը կապիկներին բնորոշ սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն մարդուն է փոխանցվում մոծակների միջոցով։
ԱՀԿ. Զիկա տենդը շուտով կհամակի Արևմտյան ողջ կիսագունդը (տեսանյութ)
ԱՄՆ–ում արդեն Զիկա տենդով վարակվածության 6 դեպք է արձանագրվել։ Հիվանդներ կան նաև Եվրոպայում՝ Շվեդիայում, Դանիայում, Իտալիայում և Շվեյցարիայում։ Տարածման օջախ է հանդիսացել Բրազիլիան, որտեղ արդեն կես մլն վարակված կա։ Այս մասին հայտնում է «Վեստին»։
Բրազիլիայի առաջնորդ Դիլմա Ռուսեֆն իր գործընկերներին կոչ է արել տենդի դեմ պայքարի միասնական ռազմավարություն մշակել։
«Այս պայքարում մենք պետք է փոխանակվենք փորձով, հետազոտությունների արդյունքներով ու տեխնոլոգիաներով։ Հարկավոր է առավել արդյունավետ մեթոդներ մշակել»,–ասել է Ռուսեֆը։
Բրազիլիայից հետո տենդով վարակվածության դեպքեր են արձանագրվել ավելի քան 20 երկրում։ Տենդի դեմ կպայքարեն զինվորականները։
Զիկա վիրուսի համաճարակը դարձել է Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների համագործակցության գագաթաժողովի հիմնական թեման։
«Մենք կկենտրոնացնենք մեր աշխատանքը տեղեկատվական դաշտում։ Հանրությունը պետք է իմանա վիրուսի մասին բոլոր կարևոր տվյալները, ինչպես նաև այն, թե ինչպես չվարակվել դրանով։ Առանձնահատուկ զգուշություն պետք է ցուցաբերեն հղիները, քանի որ հետևանքները նրանց համար ամենածանրն են լինելու»,–ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեսթը։
Նշենք, որ Զիկա տենդը կապիկներին բնորոշ սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն մարդուն է փոխանցվում մոծակների միջոցով։
Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am