Քաղաքական

28.01.2016 11:27


Ռամիլ Սաֆարովի գործով պատասխանող կողմ են ճանաչվել Ադրբեջանն ու Հունգարիան

Ռամիլ Սաֆարովի գործով պատասխանող կողմ են ճանաչվել Ադրբեջանն ու Հունգարիան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որպես պատասխանող կողմ է ճանաչել Հունգարիայի և Ադրբեջանի կառավարություններին՝ ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և վաղաժամ ազատ արձակելու գործով։ ՄԻԵԴ–ը նաև պահանջել է պաշտոնապես պատասխանել հայցադիմումին: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնի կայքից։

ՄԻԵԴ դիմումը ներկայացրել էին Գուրգեն Մարգարյանի հարազատները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը