Լրահոս

28.01.2016 11:12

Դանակահարություն է տեղի ունեցել վիճաբանության ժամանակ

Դանակահարություն  է տեղի ունեցել վիճաբանության ժամանակ

Հունվարի 25-ին՝ ժամը 19.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Ֆրանց Ու.-ն և հայտնել, որ 4 օր առաջ իրենց շենքի բակում իրեն դանակահարել են:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 21-ին՝ ժամը 22.00-ին, նշված շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, Ֆրանց Ու.-ի ոտքերին դանակով հարվածներ է հասցրել 1990 թ. ծնված Անդրանիկ Ս.-ն:
Հունվարի 26-ին՝ ժամը 10.45-ին, Անդրանիկ Ս.-ն Նոր Արեշից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։