Լրահոս

28.01.2016 10:54

Որդուն Ջաբրայիլից Վայք զինծառայության տեղափոխելու համար 2.600 դոլար է վերցրել

Որդուն Ջաբրայիլից Վայք զինծառայության տեղափոխելու համար 2.600 դոլար է վերցրել

2015 թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20.30-ին, ոստիկանության Շենգավիթի հետաքննության բաժանմունք նյութեր էին ստացվել, որ դեկտեմբերի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1977 թ. ծնված Մարիամ Ս.-ն և հայտնել, որ որդուն Ջաբրայիլից Վայք զինծառայության տեղափոխելու համար իր ծանոթ Ռոմիկն իր ամուսնուց` 1968 թ. ծնված Գրիգոր Ա.-ից, վերցրել է 2.600 դոլար, սակայն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է գումարին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռոմիկը 1985 թ. ծնված Ռոման Ղ.-ն է, ով հունվարի 26-ին ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և տվել բացատրություն:
Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։