Աշխարհ

28.01.2016 09:55


Պետերբուրգում խոզի գրիպից 6 մարդ է մահացել

Պետերբուրգում խոզի գրիպից 6 մարդ է մահացել

Խոզի գրիպը 6 մարդու մահվան պատճառ է դարձել Լենինգրադի շրջանում։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ շրջանի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոյին հղումով։

«Մահվան ելքով 6 դեպք ունենք... Նրանք բոլորը տառապում էին խրոնիկական հիվանդություններով, հիմնականում՝ թոքային»,–ասել է Դրոզդենկոն։

Նահանգապետն ընդգծել է, որ համաճարակի գագաթնակետն առջևում է։ Իշխանությունները խոստացել են ձեռնարկել բոլոր միջոցառումները հիվանդության տարածումը կանխելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը