Ռուս իմամներին կոչ են արել յուրացնել սոցիալական ցանցերը «Իսլամական պետության» կործանիչ գաղափարախոսությանը հակազդելու նպատակով, քանի որ ԻՊ շարքերը համալրածների 80 տոկոսը հավաքագրվել է հենց համացանցի միջոցով։
ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Օրենբուրգի շրջանի Մահմեդականների հոգևոր վարչության նախագահ Ալֆիտ Շարիպովը Օրենբուրգում կայացած միջազգային սեմինարի ժամանակ։
«Ոչ բոլորը գիտեն մահմեդականների իրական ավանդույթները, իսկ համացանցից ակտիվորեն օգտվող երիտասարդությունը ոչ միշտ է ճիշտ տեղեկատվություն գտնում։ Մենք կորցնում ենք երիտասարդությանը, որը հետո կարող է դիմել հանցավոր խմբավորումներին։ Իմամները պետք է գրանցվեն սոցցաներում և այնտեղ ակտիվորեն կրոնական ավանդույթները լուսաբանեն՝ այդկերպ հակազդելով ԻՊ հավաքագրողներին»,–ասել է Շարիպովը։
Սեմինարին մասնակցել են ՌԴ, Ղազախստանի, Ղրղզստանի մահմեդականների վարչությունների ներկայացուցիչները, սահմանամերձ շրջանների իմամները, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի մասնագետները և այլք։
Իմամներին կոչ են արել ԻՊ դեմ պայքարել համացանցում

7or.am