Լրահոս

07.10.2010 10:52


Թուրքիայում կարող են փակել «Facebook»–ը

Թուրքիայում կարող են փակել «Facebook»–ը

Թուրքիայում, հնարավոր է, փակվի «Facebook» սոցիալական ցանցը։ Այդ երկրի կապի և տրանսպորտի նախարար Բինալի Իյլդիրիմն ասել է, որ Թուրքիայում «Facebook»-ը փակելու մասին մինչև այժմ դատական 30 որոշում է կայացվել, սակայն նախարարությունն այդ ուղղությամբ որևէ գործնական քայլ դեռևս չի կատարել։

«Թուրքիան իրավական պետություն է, և մենք բոլորս պետք է հարգենք մեր դատարանների կողմից կայացված վճիռները։ Մենք «Facebook» ընկերությանը ժամանակ ենք տվել ուղղելու իր սխալները, սակայն մինչ այժմ այդպես էլ արդյունքը չենք տեսել։ Այդ իսկ պատճառով դժվարանում եմ ասել՝ Թուրքիայում այդ կայքի գործունեության առումով հետագայում դեպքերն ինչպե՞ս կզարգանան»,-ասել է նախարարը։

 

Այս խորագրի վերջին նյութերը