Աշխարհ

27.01.2016 18:45


Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ–ից, եթե քաղաքացիներն «այո» ասեն հանրաքվեին

Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ–ից, եթե քաղաքացիներն «այո» ասեն հանրաքվեին

Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ–ից, եթե քաղաքացիներն «այո» ասեն հանրաքվեին։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համմոնդի խոսքով՝ հանրաքվեն թեև իրավականորեն պարտավորեցնող բնույթ չունի, սակայն քաղաքական տեսանկյունից է «պարտավորեցնում»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե հանրաքվեի ընթացքում մեծ մասը հավանություն տա Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուն, ապա երկրի կառավարությունը բանակցային գործընթաց կսկսի դա իրագործելու նպատակով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն տեղի է ունենալու 2017թ. դեկտեմբերի 31–ին, սակայն կարծիքներ կան, որ այն կարող է կայանալ նաև այս ամառ։

ԵՄ տնտեսական և նեգաղթյալների հետ կապված խնդիրների համապատկերին բրիտանացիների կեսից ավելին անհրաժեշտ է համարում ԵՄ–ն լքելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը