Աշխարհ

27.01.2016 19:32


ԱՄՆ–ում ուսուցչուհուն բռնացրել են աշակերտի հետ սեքսով զբաղվելիս

ԱՄՆ–ում ուսուցչուհուն բռնացրել են աշակերտի հետ սեքսով զբաղվելիս

25–ամյա Ջիլիան Լաֆեյվին՝ ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքից, «Valley High School»–ի դասարաններից մեկում բռնացրել են 16-ամյա աշակերտի հետ սեքսով զբաղվելիս։

«Daily Mail»–ի փոխանցմամբ՝ ինքը դպրոցականը հայտնել է, որ սիրահարված է ուսուցչուհուն, սակայն վերջինը հերքել է իրենց միջև ինտիմ կապի առկայությունը։ Այս գործով դատավարությունը կայանալու է մարտին։

Իրավապահներն ուսումնասիրել են Լաֆեյվի անձնական էլփոստը՝ հայտնաբերելով դպրոցականին ուղղված ավելի քան 13 հազ հաղորդագրություն։ Դրանց թվում նաև էրոտիկ բովանդակությամբ նամակներ են եղել։ Լաֆեյվն անչափահասին որդի էր անվանում, իսկ նա ուսուցչուհուն՝ մայրիկ։

Դեռահասն էլ բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել սոցցանցերում, որոնցում պատկերված է 25–ամյա կնոջ հետ։

Տղայի մայրը հայտարարել է, որ ցնցված է կատարվածից։

«Ցավոք, անգամ դպրոցում մեր երեխաները չեն կարող իրենց ապահով զգալ»,–ասել է Ռաքել Մարթինեսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը