Այսօր նորանկախ Հայաստանի բանակի կազմավորման 24–ամյակն է
Այսօր Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձն է։
1992թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեցին Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը՝ Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները:
1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում:

7or.am