Կարծիք

27.01.2016 14:55


Հայկ Խանումյան. «Սարսանգի բանաձևն էլ կտապալվեր, եթե հայաստանյան պատվիրակներն օգտագործեին արցախյան փաստարկները»

Հայկ Խանումյան. «Սարսանգի բանաձևն էլ կտապալվեր, եթե հայաստանյան պատվիրակներն օգտագործեին արցախյան փաստարկները»

ԵԽԽՎ բանաձևերի մասին: Սարսանգին վերաբերվող բանաձևը նույնպես կտապալվեր, եթե հայաստանյան պատվիրակներն օգտագործեին արցախյան պաշտոնական փաստարկները: Սրա փոխարեն ինչ-որ ընդհանուր ձևակերպումներով ու լոլոներով սահմանափակվեցին, ինչն էլ բերեց բանաձևի ընդունմանը: Ընդհանուր առմամբ, բանաձևերը տապալելու աշխատանքները բավականին ուշ սկսվեցին, ինչը նույնպես երկրորդ բանաձևի քվերակության վրա իր ազդեցությունն ունեցավ: Իսկ որոշ երկրների պատվիրակների խիստ ադրբեջանամետությունը պետք է ուշադիր ուսումնասիրվի, և լուրջ աշխատանք տարվի նրանց հետ: Ուկրաինայի պատվիրակների՝ ամբողջ կազմով կողմ քվեարկելու մեջ, օրինակ, մեղավորը Արցախի իշխանություններն են: Չլինեիեն Չեռնենկոյի ժամանակներից մնացած որոշ ուղեղների նախաձեռնությունները` հնարավոր կլիներ ուկրաինացի որոշ պատվիրակների չեզոքացնել:

ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար

Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը