Տնտեսական

27.01.2016 14:15


Նաիրիտցիները պահանջում են արագացնել վերագործարկման ընթացքը

Նաիրիտցիները պահանջում են արագացնել վերագործարկման ընթացքը

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ գործարանի վերագործարկման պահանջով։

Նախորդ շաբաթ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանն աշխատակիցներին պատմել էր Միջպետական բանկի կողմից «Նաիրիտին» զիջած պարտքերի մասին՝ հավելելով, որ ներկայումս ռուսական 3 կազմակերպություն հետաքրքրված է «Նաիրիտի» վերագործարկմամբ, և այժմ բանակցություններ են ընթանում։ Փոխնախարարը նաև հավաստիացրել էր՝ վերագործարկման դեպքում նախկին աշխատակիցներից լավագույնները կվերականգնվեն իրենց աշխատատեղերում։

Նաիրիտցիները պահանջել են արագացնել վերագործարկման ընթացքը և վստահեցրել, որ հետևելու են այդ գործընթացին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը