Քաղաքական

27.01.2016 13:45

ԼՂՀ ԱԳՆ. «ԵԽԽՎ-ում կան առողջ բանականության կողմնակիցներ»

ԼՂՀ ԱԳՆ. «ԵԽԽՎ-ում կան առողջ բանականության կողմնակիցներ»

ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի մեկնաբանությունը «NEWS.am» գործակալությանը

Հարց. ԵԽԽՎ այսօրվա նիստի ընթացքում մերժվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներում» բանաձևի նախագիծը և ընդունվել «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Պատասխան. Դրական ենք գնահատում ԵԽԽՎ նիստի ընթացքում ընդունված որոշումը՝ մերժել զեկուցող Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ակնհայտ միակողմանի և քարոզչական բնույթ կրող բանաձևի նախագիծը։ Սա վկայում է այն մասին, որ ԵԽԽՎ-ում կան առողջ բանականության կողմնակիցներ, որոնք հասկանում են պահի պատասխանատվությունն ու լրջությունը։ Տուրք չտալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը խաթարելու ուղղությամբ Ադրբեջանի քաղաքականությանը՝ ԵԽԽՎ փաստորեն հաստատեց, որ հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը գտնվում են իր իրավասության դաշտից դուրս և պետք է դիտարկվեն կողմերի միջև փոխադարձաբար համաձայնեցված և միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Միևնույն ժամանակ ցավում ենք, որ ԵԽԽՎ չցուցաբերեց նույն քաղաքական հասունությունը Միլիցա Մարկովիչի կողմից ներկայացված Սարսանգի ջրամբարի բանաձևի հարցում։ Կցանկանայինք ևս մեկ անգամ հիշեցնել, որ ԼՂՀ տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարի օգտագործումը, համաձայն միջազգային իրավունքի բոլոր նորմերի, եղել է և լինելու է Արցախի ժողովրդի սուվերեն իրավունքը, որը չի կարող ոտնահարվել որևէ բանաձևում։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։