Աշխարհ

27.01.2016 12:30


«Financial Times»-ի աշխատակիցները 30 տարվա մեջ առաջին անգամ գործադուլ կանեն

«Financial Times»-ի աշխատակիցները 30 տարվա մեջ առաջին անգամ գործադուլ կանեն

«Financial Times» պարբերականի աշխատակիցները որոշել են հաջորդ շաբաթ 24-ժամյա բողոքի ակցիա անցկացնել: Այս մասին հայտնում է «France-Presse» գործակալությունը:

Սա վերջին 30 տարվա մեջ նրանց առաջին գործադուլն է լինելու:

Թերթի աշխատակիցները դժգոհում են նոր սեփականատիրոջից՝ ճապոնական «Nikkei» կորպորացիայից։ Վերջինը որոշել է, որ աշխատողների կենսաթոշակային ֆոնդից տարեկան 6 միլիոն դոլար պետք է հատկացվի պարբերականի ծախսերը հոգալուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը