Աշխարհ

27.01.2016 11:25


Կալիֆոռնիայի բանտից նոր «Հաննիբալ Լեկտոր» է փախել (լուսանկար)

Կալիֆոռնիայի բանտից նոր «Հաննիբալ Լեկտոր» է փախել (լուսանկար)

Հուսեին Նայերին՝ իրանական ծագումով ամերիկյան նախկին ծովային հետևակայինը, ևս 2 կալանավորի հետ փախել է ԱՄՆ Կալիֆոռնիայի բանտից։ Այս մասին գրում է «Վեստին»։

37–ամյա Նայերիի փախուստը հետաքննող դատախազը նրան «երկրորդ Հաննիբալ Լեկտոր» է անվանել։

Ինչպես լեգենդար ֆիլմի հայտնի հերոսը, այդ հանցագործն էլ զարմացրել է իր դաժանությամբ։ 2012–ին, կասկածելով, որ մի թմրադիլլեր թաքցրել է հրոսակախմբի փողերը, Նայերին նրան այնքան է տանջել զոդման լամպով, որ թմրադիլլերը մահացել է։ Բացի այդ, նա ստիպել է իր հանցակցին կտրել մեկ այլ կասկածյալի սեռական օրգանը։ Դատախազ Հիզեր Բրաունի բնորոշմամբ՝ Նայերին չափազանց խորամանկ է ու դաժան։ Հայտնի է, որ կալանավորները սղոցել են ցանկապատը և փախել տեխնիկական թունելով։

Փախածների գտնվելու վայրի մասին տեղեկատվության դիմաց 50 հազ դոլար պարգևավճար է սահմանվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը