Աշխարհ

27.01.2016 10:35


Ռոսպոտրեբնադզորը գրիպի համաճարակ է տեսնում միայն երեխաների շրջանում

Ռոսպոտրեբնադզորը գրիպի համաճարակ է տեսնում միայն երեխաների շրջանում

Գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ է նկատվում միայն երեխաների շրջանում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ Ռոսպոտրեբնադզորի մոսկովյան աղբյուրին հղումով։

Նշվում է, որ մեծահասակների շրջանում հիվանդացության ցուցիչը 4%–ով ցածր է համաճարակային շեմից։

Գերատեսչությունից հաղորդել են նաև, որ համաճարակի պատճառով դասերն ընդհատելու մասին որոշում կայացնելը վերապահված է ուսումնական հաստատությունների ղեկավարներին։

Ավելի վաղ էլ Ռոսպոտրեբնադզորի մայրաքաղաքային վարչությունից հաղորդել էին, որ գրիպով հիվանդ մոսկվացիների 1/3–ը՝ 29%–ը, A(H1N1)–ով է վարակված։

Նշվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում հիվանդացությունն աճել է 53%–ով։

ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ ՌԴ–ում գրիպից արդեն 50 մարդ է մահացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը