Աշխարհ

27.01.2016 10:00


Քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդը չի հրավիրվել Ժնևի բանակցություններին

Քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդը չի հրավիրվել Ժնևի բանակցություններին

Քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ Սալեհ Մուսլիմը հայտարարել է, որ Ժնևում Սիրիայի հարցով կայանալիք բանակցություններին մասնակցելու հրավեր չի ստացել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Մուսլիմը նաև նշել է, որ տեղյակ չէ՝ հրավիրվե՞լ են արդյոք կուսակցության այլ ներկայացուցիչներ։

«Իհարկե, մենք անկեղծորեն ցանկանում էինք միանալ այդ բանակցություններին»,–ասել է քուրդ գործիչը՝ հավելելով, որ եթե քրդական կուսակցության անդամները ներկա չլինեն, այդ բանակցությունները, ինչպես և նախորդները, որևէ արդյունք չեն տա։

Մուսլիմը նաև նկատել է՝ դա բացասական կանդրադառնա սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան սպառնացել է բոյկոտել սիրիական բանակցությունները, եթե դրանց հրավիրեն Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը