Աշխարհ

27.01.2016 09:50


Թուրքիան սպառնացել է բոյկոտել սիրիական բանակցությունները

Թուրքիան սպառնացել է բոյկոտել սիրիական բանակցությունները

Թուրքիան կբոյկոտի հունվարի 29–ին Սիրիայի հարցով Ժնևում կայանալիք միջազգային բանակցությունները, եթե դրանց ներկա լինեն Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները։ «Reuters»–ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեյցարիան ժամանման թույլտվություն է տվել ՄԱԿ–ի կողմից հրավիրված բոլոր պատվիրակություններին, այդ թվում՝ սիրիական չափավոր ընդդիմությանը։

Իսկ պաշտոնական Մոսկվային զարմացրել են միջսիրիական բանակցությունները բոյկոտելու մասին Անկարայի հայտարարությունները, երբ դրանց Թուրքիայի մասնակցության հարցը դիտարկված չէ։

«Չեմ հասկանում. Անկարան չի մասնակցում բանակցություններին, ինչպես Մոսկվան, Վաշինգտոնն ու Էր Ռիադը։ Դրա համար էլ դա նրան չի վերաբերում»,–ասել է ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը