Լրահոս

26.01.2016 20:34

Շղթայական վթար Թբիլիսյան խճուղում. 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Շղթայական վթար Թբիլիսյան խճուղում. 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 26-ին, ժամը 17.05-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20/8 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես ML» մակնիշի 99 FM 996 (վարորդ՝ 1988 թ. ծնված Կ. Շ.), «ԻԺ» մակնիշի 688 LL 62, «Տոյոտա Քեմրի» մակնիշի T505YP42 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Մ.), «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 DN 605 (վարորդ՝ 1979 թ. ծնված Ա. Ղ.) և «Սուբարու Իմպրեզա» մակնիշի 34 DC 336 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր է հասնելը՝ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Մերսեդես ML» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1961 թ. Ն. Շ.-ը, 1958 թ. ծնված Ա. և 1981 թ. Վ. Ս.-ները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել «Մերսեդես»-ի վարորդին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ավտոմեքենայից դուրս են բերել «Տոյոտա Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին: Վերջինիս ՃԿԱԿ օպերատիվ խումբը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։