Լրահոս

26.01.2016 21:05

Մեղադրանք է առաջադրվել` խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու համար

Մեղադրանք է առաջադրվել` խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Երևանի կենտրոնում Գ.Սաթումյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Ա.Վարդանյանը:

2016թ. հունվարի 21-ին Երևանի Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «աջ զստային շրջանի կտրած-ծակած, թափանցող վիրավորում ձախից` բարակ աղու և միջընդերքի վնասումով, վերանրակային շրջանի, կրծքավանդակի և սրունքի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գ.Սաթումյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Քննության շրջանակներում իրականացված բազմաթիվ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Սաթումյանին խուլիգանական դրդումներով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Վարդանյանը, ով, ըստ քննության տվյալների, տուժածի վայր ընկնելուց հետո շարունակել է ոտքերով հարվածել նրա գլխի շրջանին։ Նկատելով օգնություն ցուցաբերելու համար մոտեցող այլ տղամարդկանց՝ Ա.Վարդանյանը դիմել է փախուստի։

2016 թվականի հունվարի 22-ին որոշում էր կայացվել՝ Ա.Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում Ա.Վարդանյանը հունվարի 23-ին հայտնաբերվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով սպանության փորձի կատարելու համար։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։