Քաղաքական

26.01.2016 17:58

Գ.Ջհանգիրյանն իր՝ Մարդու իրավունքների պաշտպան դառնալու մասին (տեսանյութ)

Գ.Ջհանգիրյանն իր՝ Մարդու իրավունքների պաշտպան դառնալու մասին (տեսանյութ)

ՀԱԿ կուսակցությունում և խմբակցությունում ընտրությունների մասնակցության, թեկնածություն առաջադրել-չառաջադրելու, մեկ ուրիշի առաջադրած թեկնածությունը պաշտպանելու հարց չի քննարկվել: Ինչպես հայտնում է a1plus.am–ը, ԱԺ-ում այսպես է պատասխանել ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ լրագրողների այն հարցին, թե արդյոք ստացե՞լ է առաջարկ՝ լինել հաջորդ օմբուդսմենը:

«Կգա ժամանակը, քննարկումներ կլինեն, դուք էլ դրա մասին կիմանաք: Եթե առաջարկ լինի, մենք կքննարկենք: Գուցե մենք այլ թեկնածու կառաջադրենք, եթե ցանկանանք մասնակցել այդ ընտրություններին»,- հստակեցրել է Գագիկ Ջհանգիրյանը:

Նա հրաժարվել է մեկնաբանել հրաժարական ներկայացրած օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի բացատրությունները. «Հարցրեք իրենից, թող ինքն էլ հրաժարականի դիմումի մասին մեկնաբանի»:

Արդյոք Ջհանգիրյանն իրեն տեսնո՞ւմ է օմբուդսմենի պաշտոնում՝ հստակեցնող հարցին, նա պատասխանել է. «Ես ինձ նույնիսկ երբեք չէի պատկերացրել ԱԺ պատգամավորի պաշտոնում, բայց տեսեք՝ ես արդեն ԱԺ պատգամավոր եմ: Էլի տարբեր դերերում չեմ պատկերացրել, բայց կյանքը պարտադրել է»:

Մանրամասները՝ a1plus.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։