Քաղաքական

26.01.2016 16:41

Ռանչպար ախպերն ամուսնանում է օլիգարխիայի հետ. քաղաքագետը` ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին

Ռանչպար ախպերն ամուսնանում է օլիգարխիայի հետ. քաղաքագետը` ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին

Մի բան 5-6 տարի է` թաքցվում է. կամ չիմանալով, կամ իմանալով՝ ՀՀԿ-ն օլիգարխիկ կառույց է. քաղաքական և տնտեսական մասը ձուլված են միմյանց հետ: ՀՀԿ-ն իրեն հռչակել է ազգային պահպանողական կուսակցություն:

«Newsbook.am»–ը գրում է, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր խոսքն այսպես սկսեց քաղաքագետ Լևոն Շիրինյանն` անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիային: Հետո քաղաքագետը համեմատություն արեց, որ ավելի լավ պատկերացնենք ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիան.

«ՀՀԿ-ն իրականության մեջ մոտավորապես նման է ԱՄՆ-ի պահպանողական կուսակցությանը: Կարող ենք ասել՝ ՀՀԿ-ն ՀՀ-ի շրջանում աճած մեծահարուստների քաղաքական կազմակերպություն է, ՀՀԿ-ն իրականում աշխատավորական կառուց չէ: Ազգային է իրեն հռչակել՝ իբրև աջ կենտրոնի կուսակցություն, իսկ որպես այդպիսին՝ նոր մեծահարուստների, օլիգարխիայի կազմակերպման ձևերից մեկն է: Հիմա անդրադառնանք Դաշնակցությանը. Դաշնակցությունը ծնվեց 1890 թվականից, 1907-ից էլ որդեգրեց սոցիալիստական կուսակցության մոդելը: Դրանով ՀՅԴ-ն դարձավ ձախ կենտրոնի կուսակցություն: Աջի ու ձախի հարաբերություններն ինձ համար անհասկանալի են»,- նշեց նա` հավելելով, որ սա նույնն է, եթե, օրինակ, ԱՄՆ-ում հանրապետականները և դեմոկրատները միանային և ստեղծեին կոալիցիա:

«Դա, անշուշտ, հնարավոր է, բայց դրանից հետո Ամերիկան չի լինի. ԱՄՆ-ը կփլուզվի: Նույնը կլինի, օրինակ, եթե Սարկոզիի և Օլանդի միավորումը լինի: Ֆրանսիան վարի կգնա»,- ասաց քաղաքագետը ու նշեց՝ հետևություն արեք, թե սա ինչ դաշինք է:

«Մի կողմից խոշոր, առևտրական, վաշխառուական կապիտալն է, մյուս կողմում՝ աշխատավորական զանգվածը՝ ռանչպար ախպերը: Հիմա մշակ բանվորին ամուսնացնում են օլիգարխիայի հետ»,- ասաց Շիրինյանը:

Մանրամասները՝ «Newsbook.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։