Աշխարհ

26.01.2016 17:30


Ամերիկուհին 25 հազ դոլար է հավաքել՝ քաղցկեղով հիվանդ ձևանալով

Ամերիկուհին 25 հազ դոլար է հավաքել՝ քաղցկեղով հիվանդ ձևանալով

ԱՄՆ Ջորջիա նահանգի Քամմինգ քաղաքի 29–ամյա բնակչուհուն մեղադրել են կեղծիքի ու գողության մեջ։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Associated Press»–ին հղումով։

Ոստիկանության տվյալներով՝ 2010թ. Մերի Բենեթը հայտարարել է, որ հիվանդ է ձվարանների քաղցկեղով, և հավաքել 25 հազ դոլար նվիրատվություն։

Աղբյուրը նշում է, որ այդ գումարով կինը պարզապես զվարճացել է։ Բենեթը զբաղվել է սքայդայվինգով, այցելել Նոր Օռլեան և ձկնորսություն արել Մեքսիկական ծովածոցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը