Լրահոս

07.10.2010 09:00


Ինչո՞վ է զբաղված ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը

Ինչո՞վ է զբաղված ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը

Trend գործակալությունը հայտնում է, որ չորեքշաբթի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ընդունվել է փաստաթուղթ, որով Հայաստանին կոչ է արվում Ադրբեջանին վերադարձնել հուլիսի 18-ի, լույս 19-ի գիշերը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամ Մուբարիզ Իբրահիմովի և սեպտեմբերի 4-ին ադրբեջանցիների հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձի  ընթացքում փոխհրաձգության ժամանակ մահացած Ֆարիդ Ահմեդովի դիակները։ ԵԽԽՎ ընդունած փաստաթուղթը կոչվում է «Ադրբեջանցի զինծառայողների դիակների վերադարձման կարևորությունը»։ Այն պատրաստել եմ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամները։

Առայժմ տեղեկություն չկա՝ արդյո՞ք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում անդրադարձ լինելու է հոկտեմբերի 5-ին  Ադրբեջանում գերի ընկած հայ երիտասարդ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանի մահվան փաստին, որը ադրբեջանցիք ներկայացնում են որպես ինքնասպանություն։

Այս խորագրի վերջին նյութերը