Լրահոս

10.01.2011 13:04


Հարավային Կորեան մերժել է բանկցություններ անցկացնելու Հյուսիսային Կորեայի առաջարկը

Հարավային Կորեան մերժել է բանկցություններ անցկացնելու Հյուսիսային Կորեայի առաջարկը

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, Հարավային Կորեայի իշխանությունները պաշտոնապես հրաժարվել են բանակցություններ անցկացնել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հարնարպետության            հետ։

Սեուլը սեղանի շուրջ նստելու և բանակցելու Փհենյանի առաջարկը անկեղծ չի համարում։

Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, թե կհամաձայնեն  բանակցություններ վարել միայն այն դեպքում, եթե ԿԺԴՀ-ն զինաթափման առաջին քայլերն անի։ Խոսքն առաջին հերթին միջուկային զենքից ձերբազատվելուն է  վերաբերում։

Հիշեցնեք, որ Հյուսիսային Կորեան բանակցությունների առաջարկ էր արել հունվարի 8-ին։ Այդ ժամանակ Փհենյանը բանակցություններ սկսելու համար ոչ մի նախապայման չէր դրել։

Նշենք նաև, որ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև հակամարտությունը սկսել էր խորանալ Եփհենդո կղզում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո, որի ժամանակ մարդկային զոհեր էին եղել։ Դրանից հետո կողմերի միջև փոխհրաձգությունը պարբերաբար կրկնվում է։

 

Այս խորագրի վերջին նյութերը