03.05.2024 ● 14:29
03.05.2024 ● 14:14
03.05.2024 ● 13:20
03.05.2024 ● 12:53
03.05.2024 ● 10:30
03.05.2024 ● 09:43
02.05.2024 ● 22:46
02.05.2024 ● 22:40
02.05.2024 ● 22:03
02.05.2024 ● 21:24
02.05.2024 ● 15:03
02.05.2024 ● 14:24
02.05.2024 ● 14:00
02.05.2024 ● 13:33
02.05.2024 ● 12:49
02.05.2024 ● 12:40
02.05.2024 ● 09:27
● Տնտեսական
Վարչապետը ձեռքը սեղանին է խփել
25.04.2012 ● 10:03
Քանի որ գազալցակայանների զգալի մասը պատկանում են ոչ պատահական մարդկանց, Տիգրան Սարգսյանին հորդորել են, սպասել մինչև ընտրությունների ավարտը, հետո նոր գործի անցնել, իսկ նոր դիսպենսորների ներկրման գործում ներգրավված է և շահագրգռվածություն ունի վարչապետի հարազատ եղբայրը` Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:
Թանկարժեք մետաղների ընթացիկ շաբաթվա պետական գները
23.04.2012 ● 16:47
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 23..04.2012-29.04.2012թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով...
Սերժ Սարգսյանին (բաց նամակ 4). Հայաստանում 0,5 մլն անդամալույծ, խելապակաս ու դեբի՞լ կա
20.04.2012 ● 10:00
Հրանտ Բագրատյան. «2011թ ամռանը, հուլիսին, երբ պաշտոնական վիճակագրությունը փաստել էր, որ ՀՀ-ից մեկնածների թիվը 110 հազարով ավելի է, քան ժամանածներինը, իրար էիք խառնվել։ Խորհրդակցություն էիք հրավիրել ու բոլորիս բացատրեցիք բնակչության թվաքանակի առեղծվածը։ Նախ վարչապետը, հետո ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գ.Եգանյանը հայտարարեցին, բա չեք ասի, սա սեզոնային միգրացիա է, հեսա աշունը կգա, մարդիկ ետ կգան ու ամեն ինչ տեղը կընկնի...»։
Հանրապետությունից մեկնածների թիվը ժամանածների թվին գերազանցել է 2,4 հազ.-ով
19.04.2012 ● 12:11
2012թ-ի հունվար-փետրվար ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը /հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին/ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2,4 հազարով կամ 19,9%-ով և կազմել -14,4 հազար մարդ:
Հայաստանում շուրջ 80 հազար մարդ աշխատանք է փնտրում
18.04.2012 ● 13:52
«2012 թ. ապրիլի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը 78.6 հազար է, որը տարեսկզբի նկատմամբ նվազել է շուրջ 3.8 տոկոսով։ Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների ընդհանուր թվի 70.7 տոկոսը»,–ասել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը։
Հրանտ Բագրատյան. «Տիգրան Սարգսյանը պարոն Սուտն է»
17.04.2012 ● 12:50
Հրանտ Բագրատյանի խոսքով՝ հանրապետականները բանավեճի չեն գալիս, որովհետև որևէ ասելիք չունեն, քանզի կառավարությունը և Սերժ Սարգսյանը չեն կատարել նախընտրական խոստումներից և ոչ մեկը։«Հանրապետականի նախընտրական ծրագիրը՝ լոլոներ են, այս անգամ որակական լոլոներ են. թիվ չկա...»,–ասել է ՀՀ նախկին վարչապետը։
Արծաթի և պլատինի գները նվազել են, ոսկու գները՝ աճել
16.04.2012 ● 17:27
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 16.04.2012-22.04.2012թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները...
Հաշվարկվել է 415.45 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս
16.04.2012 ● 11:16
Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 10.04-14.04.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 780.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում...
Գյուղացին սերմ չունի, որ ցանի
14.04.2012 ● 12:23
«Էկոլուր». «Արարատի մարզում ջրի, վարելու, սերմի գումար չունենալու պատճառով գյուղացին ստիպված հրաժարվում է սեփական հողը մշակել: Ինչպես վկայում են տեղի բնակիչները, 1 հեկտր հողատարածք վարելու համար իրենցից 80 000-ից 100 000 դրամ գումար են պահանջում: Ստիպված նրանք 3000 դրամ օրավարձով աշխատում են հարուստների համար»։
Հայաստանում աշխատողի իրավունքները պաշտպանված չեն
13.04.2012 ● 12:44
«Գործատուն իր աշխատողին աշխատանքից կարող է հեռացնել՝ նրան տալով 30-օրյա ժամկետ, իսկ աշխատողը աշխատանքից դուրս գալուց 30 օր առաջ պետք է այդ մասին տեղեկացնի գործատուին»,–այսօրվա ասուլիսին, խոսելով Աշխատանքային օրենսգրքի բացերի մասին, ասել է Աշխատանքի իրավունքի պաշտպանի հաշտարարի գրասենյակի նախագահ Արթուր Սարգսյանը։
Կստեղծվեն հայ–ռուսական համատեղ ռազմական ձեռնարկություններ
12.04.2012 ● 12:50
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ. «Հայաստանում համատեղ ռազմական ձեռնարկություններն ստեղծվելու են տեղական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հենքի վրա կամ կկառուցվեն նոր գործարաններ: Նախատեսվում է նաև համապատասխան իրավափաստաթղթային բազա ստեղծել` ստորագրվելու են համագործակցության պայմանագրեր հայկական և ռուսական ռազմաարդյունաբերական գործարանների միջև»։
Արա Նռանյան. «Հայաստանը չունի տնտեսություն»
11.04.2012 ● 17:03
Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ՀՅԴ–ից Արա Նռանյանն ասել է, որ Հայաստանը չունի տնտեսություն, հետևաբար պետք է այն ստեղծել, հետո նոր խոսել տնտեսությունը զարգացնելու մասին:
ՊԵԿ-ն ամփոփում է 2011-ի ցուցանիշները
11.04.2012 ● 15:58
2011թ. ընթացքում ՊԵԿ-ի կողմից հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 282 դեպք` շուրջ 7,5 մլրդ դրամի չափով, որից մոտ 7մլրդ-ի մասով կազմված նյութերը մաքսանենգության հատկանիշներով ուղարկվել են նախաքննության մարմիններ:
Բնապահպան. «Նման պայմաններում ոչ մի դեբիլ իր զավակներին, հարազատներին չի ուղարկի Հայաստան»
10.04.2012 ● 16:15
«Հայաստանի կանաչների միության» նախագահ. «Կառավարությունը, Ազգային ժողովն ընդունում են այնպիսի օրենքներ, որոնք բխում են միայն մի քանի ընտանքիների շահերից, իսկ պետությանը հասցնում միլիարդավոր դրամների վնաս։ Նման պայմաններում Հայաստանում չի զարգանա նաև տուրիզմը»։
Արմեն Պողոսյան. «Չի բացառվում, որ ընտրություններից հետո լինի թանկացումների նոր ալիք»
07.04.2012 ● 12:52
Արմեն Պողոսյանը հայտնել է, որ չնայած ունեցել ենք 4,5 տոկոս տնտեսական աճ անցած տարի, և գնաճի ընդհանուր ցուցանիշը կազմել է 5–6 տոկոս, սննդամթերքի շուկայում գնաճը եղել է 14 տոկոս, իսկ որոշ ապրանքների դեպքում՝ մինչև 20 տոկոս։ «Սպառողների ասոցիացիայի» նախագահը նշել է, որ Կառավարությունը թերանում է իր աշխատանքում, և գների զսպմանն ուղղված քայլերը կարկատանային բնույթ են կրում։
«Մաքուր ջուր»-ը դիմում է դատարան` բողոքարկելու ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշումը
06.04.2012 ● 14:53
«2012 թվականի մարտի 30–ին կայացած նիստում ամփոփելով վարույթի արդյունքները` հանձնաժողովը հայտարարել էր «ՄԳԱ Վոթըր» ընկերության «անբարեխիղճ» մրցակցության, վերջինիս նկատմամբ առավելագույն պատժամիջոց սահմանելու, ինչպես նաև հնգօրյա ժամկետում խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականի մասին»:
«Ալեքս գրիգի» կեղծ օղիները չեն հանվել շուկայից
06.04.2012 ● 13:17
Այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի կողմից «Ալեքս գրիգ» ընկերությանը տուգանելուց հետո տնտեսվարողը պետք է կեղծ օղիները միանգամից հաներ շուկայից:
Արտագաղթին զուգահեռ բարձրանում են ապրանքների գները
05.04.2012 ● 15:03
Վերջին շրջանում Գյումրիի ոչ պարենային շուկայում նկատվում է ապրանքների գների բարձրացում, որն առևտրականները բացատրում են ԱՄՆ դոլարի՝ դրամի նկատմամբ արժեվորմամբ, այլ ոչ թե առաջարկի ավելացմամբ: Առևտրականներն արձանագրում են, որ պահանջարկը զգալիորեն նվազել է, որը հիմնականում պայմանավորված է վճարողունակ քաղաքացիների թվի նվազմամբ: