Աշխարհ

28.09.2016 09:55


Մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը

Մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը

Կյանքի 94–րդ տարում վախճանվել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը, որը սեպտեմբերի 13–ին ուղեղի կաթված էր ստացել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ տեղի ԶԼՄ–ին հղումով։

Քաղգործիչը կաթվածից հետո հոսպիտալացվել էր։ Հաղորդվել էր, որ նրա վիճակը սկսել է բարելավվել, սակայն դրան հաջորդել է վատթարացումը։

Շիմոն Պերեսը զբաղեցրել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարի, վարչապետի պաշտոնները, իսկ 2007–ին ընտրվել է այդ երկրի նախագահ։ 2014–ին Պերեսը հեռացել է Իսրայելի ղեկավարի պաշտոնից։ 1994–ին դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը