Աշխարհ

24.08.2016 20:50


Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 73-ի

Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 73-ի

Իտալիայի կենտրոնում այսօր տեղի ունեցած 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 73 մարդու։ «Reuters»–ի փոխանցմամբ՝ այդ տեղեկությունն արդեն հաստատել են քաղաքացիական պաշտպանության վարչությունում:

Ավելի վաղ հաղորդվում էր 63 զոհի մասին:

Վերջին տվյալներով՝ 20 մարդ մահացել է Մարկե շրջանում, 53 մարդ՝ Լացիո շրջանի Ակկումոլի և Ամատրիչե քաղաքներում։

Վիրավորների քանակը հասնում է մոտ 100-ի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը