Լրահոս

05.12.2012 14:37


Երկշաբաթյա միջազգային սեմինարներ ՀՀ և Վրաստանի պետական պաշտոնյաների համար

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի են ունեցել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ իրականացվող «Միջազգային կապերի կարողությունների հզորացում» (CABIR) ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարները: Նախաձեռնել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան Ժնևի միջազգային և զարգացման  հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ  քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ և կրում էր «Տարածաշրջանային  ինտեգրման և զարգացման հիմնահարցերը Հարավային Կովկասում» խորագիրը: Այս երկշաբաթյա միջազգային սեմինարը նախատեսված էր Հայաստանի և Վրաստանի պետական պաշտոնյաների համար, իսկ ՀՀ պետական պաշտոնյաները մասնակցել էին «Միջազգային արբիտրաժ» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթացներին:               

Ըստ Շվեյցարիայի դեսպան  Կոնստանտին Կոբուլևսկու՝ շատ կարևոր է բարձրացնել կադրերի մասնագիտական որակները: Նա նշել է, որ սա իրենց կազմակերպած 21-րդ դասընթացն  է, դրանք արդյունավետ են անցնում, մարդիկ էլ, երկու շաբաթ իրար հետ աշխատելով, սկսում են լավ ճանաչել մեկը մյուսին, և եթե մի քանի տարի անց նախարարությունները մեկմեկու կարիքն ունենան,  արդեն կիմանա,ն թե ում կարելի է դիմել:

Ըստ ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի՝ այս սեմինարի  ընթացքում կարևոր շատ հարցեր են քննարկվել՝ կապված հարավ-կովկասյան տարածքի եվրոպական ինտեգրման հարցերի և հիմնախնդիրների  հետ, և իրենք ամեն ինչ արել, են, որ դրանք անցկացվեն նաև Հայաստանում, ինչպես որ մինչ այդ Վրաստանում են անցկացվել։ «Ժնևի զարգացման ինստիտուտի հետ կնքելու ենք համագործակցության  պայմանագիր արդեն դասախոսների փորձի փոխանակման հետ կապված, ինչպես նաև ուսումնասիրելու ենք, թե ինչպես են Շվեյցարիայում իրականացնում քաղաքացիական ծառայողների վերապատրաստում։ Հաշվի ենք առնելու կարիքի մեթոդաբանությունը, թե ինչպես են կատարում քաղաքացիական ծառայողների կարիքի գնահատումը, քանի որ իրենց փորձը շատ հարուստ է հանրային կառավարման բնագավառում, և այսօր իրենք արդեն օգնում են և աջակցում նաև Հայաստանին: Կազմակերպում են անվճար ուսուցում»,–նշել է Ա. Լոքյանը:

Այնուհետև նա նշել է, որ հաջորդ անգամ սեմինարի համար մասնակիցներին կընտրեն ըստ կարիքի գնահատման, և շատ կարևոր է, որ դա կատարվի նաև Հայաստանի պետական կառույցների մասնագետների վերապատրաստման գործընթացում։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը