Լրահոս

15.11.2012 10:58


Իսրայելի բանակը սկսում է պահեստայինների զորահավաքը

Իսրայելի բանակը սկսում է պահեստայինների զորահավաքը

Իսրայելի կառավարությունը ՑԱԽԱԼ-ին թույլ է տվել պահեստայինների մասնակի զորահավաք  անցկացնել: «Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ՝ նման որոշում կայացվել է նոյեմբերի 14-ին կառավարության նիստի ժամանակ:

Գործակալությանը տված հարցազրույցում Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարության ներկայացուցիչները հայտարարել են, որ մի շարք պահեստայինների արդեն կանչել են ծառայության՝ ընդգծելով, սակայն, որ խոսքը պահեստայինների համընդհանուր զորահավաքի մասին չէ:

Պահեստայինների զինակոչի մասին որոշումն ընդունվել է Գազայի հատվածի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից իրականացված լայնածավալ օդային հարվածից մի քանի ժամ անց: Հիշեցեննք, որ նման հարվածներից մեկի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավարներից Ահմադ Ջաբարին: Պաղեստինյան աղբյուրների համաձայն՝ բացի Ջաբարիից և նրա թիկնապահից, զոհվել է նաև առնվազն հինգ, վիրավորվել՝ 45 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը