Տնտեսական

12.11.2012 13:21


Նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու օրինագիծն անկատար է. Արծվիկ Մինասյանի ու Հրանտ Բարգրատյանի փաստարկները

Նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու օրինագիծն անկատար է.  Արծվիկ Մինասյանի ու Հրանտ Բարգրատյանի փաստարկները

ԱԺ–ում  այսօր կրկին քննարկվում էր նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը։ Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 2500 դրամով՝ դարձնելով 35 հազ. դրամ։

Օրենսդրական փոփոխության անկատարության մասին են խոսել ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ու ՀՅԴ–ական Արծվիկ Մինասյանը։ Բագրատյանը մասնավորապես նշել է, որ եթե նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետք է տեղի ունենա գնաճի ցուցանիշներին համահունչ, իսկ այս պարագայում աշխատավարձը բարձրացվել է 7 տոկոսով, այն դեպքում, երբ գնաճը կազմել է ավելի քան 10 տոկոս։

Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին ասել է.

–Պետք է խրախուսել աշխատանքի արտադրողականությունը։ Մարդուն պետք է հնարավորություն տալ, որպեսզի ինքը վերականգնի իր ծախսած էներգիան։ Հիմա պատկերացրեք՝ թերսնվող, այսպիսի նվազագույն աշխատավարձ ստացող մարդը ինչքան վնաս է տալիս թե իրեն ու իր ընտանիքին, այլ նաև պետությանը, որովհետև եթե քաղաքացին ստանում է ավելի քիչ, քան անհրաժեշտ նվազագույնը, նա հետո բեռ է դառնում պետության առողջապահական ծախսերի վրա, հասարակության վրա և առհասարակ՝ մեր պետականության վրա։ Եվ այդ «բեռից» ազատվելու միակ ճանապարհը ոչ թե նրանց աղքատության ճիրանները գցելն է կամ արտագաղթի հանգեցնելը, այլ արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելը։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը