Լրահոս

12.11.2012 11:15


Վարդան Ղուկասյանի որդին Բավրայում բերման է ենթարկվել

Վարդան Ղուկասյանի որդին Բավրայում բերման է ենթարկվել

Ըստ մամուլում հրապարակված լուրերի՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, հայտնաբերվել է Բավրայի հսկիչ անցագրային կետում, որտեղից և բերման է ենթարկվել: Տեղեկատվության համաձայն՝ այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Հիշեցնենք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ այս տարվա օգոստոսի 29 –ից հայտարարվել էր հետախուզում՝ օգոստոսի 24-ին Գյումրիի Սայաթ-Նովայի և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց կրակոցներով ուղեկցված վիճաբանությանը մասնակցություն ունենալու կասկածանքով։

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել է ՔՕ 258 հոդվածի 4-րդ (խուլիգանություն) և 235 հոդվածի 1-ին մասերով (ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը):

Այս խորագրի վերջին նյութերը