Լրահոս

10.11.2012 11:06


Դավութօղլու «Մենք չենք կարող պաղեստինցիներին ասել` սպասեք ևս 60 տարի. աջակցելու ենք ցանկացած հարցում»

Դավութօղլու «Մենք չենք կարող պաղեստինցիներին ասել` սպասեք ևս 60 տարի. աջակցելու ենք ցանկացած հարցում»

Երեկ Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Պետական հյուրատանն ընդունել է Պաղեստինի և Եգիպտոսի արտգործնախարարներ Ռիադ Մալքիին և Մուհամմեդ Քամիլ Ամրին: Այս մասին գրում է թուրքական մամուլը։

Հաղորդվում է, որ Դավութօղլուն հայտարարել է.

 «Այս ժամանակաշրջանը թեստ է միջազգային հանրության համար: Պաղեստինցիները շատ ցավեր են տեսել: Մենք չենք կարող պաղեստինցիներին ասել` սպասեք ևս 60 տարի: Երուսաղեմը Պաղեստինի մասն է կազմել, և այդպես էլ լինելու է հետագայում: Պաղեստին պետության յուրաքանչյուր որոշում աջակցություն է գտնելու Թուրքիայի ու թուրք ժողովրդի կողմից: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Պաղեստինի ողջ ժողովրդին»:

Այս խորագրի վերջին նյութերը