Լրահոս

10.11.2012 09:45


ՏՀԶԿ զեկույց. «2016թ. Չինաստանն ԱՄՆ–ից առաջ կանցնի»

ՏՀԶԿ զեկույց. «2016թ. Չինաստանն ԱՄՆ–ից առաջ  կանցնի»

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զեկույցում հրապարակված են տվյալներ, ըստ որոնց՝ տնտեսական աճի  առկա թափի պարագայում Չինաստանը կարող է շուտով առաջ անցնել ԱՄՆ–ից։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ն։  

Ըստ այդմ՝ Չինաստանը Միացյալ Նահանգների տնտեսությանը կհասնի և առաջ կանցնի արդեն 2016թ.։ Առաջիկա կես դարի ընթացքում զարգացող երկրները, կազմակերպության կանխատեսմամբ, կարտադրեն համաշխարհային ՀՆԱ-ի մեծագույն մասը։

Դրա հետևանքով «նոր շուկաներից» ամենախոշորները կանցնեն համաշխարհային տնտեսության «արագ ծերացող ծանրաքաշներին», որոնց շարքում ՏՀԶԿ-ի փորձագետները նշել են, մասնավորապես, Ճապոնիան և եվրագոտին: Տնտեսական տարբեր ցուցանիշների համադրման հիման վրա վերլուծաբանները եզրակացնում են, որ տնտեսական հզորությամբ 2060թ. Չինաստանը և Հնդկաստանը միասին կգերազանցեն զարգացած աշխարհի բոլոր երկրներին միասին վերցրած:

Այս խորագրի վերջին նյութերը