ՀՀ Կենտրոնական բանկ. 2012թ. հունվար-օգոստոսին արտահանումը ավելացել է 11,4%-ով, իսկ ներմուծումը` 3,6%-ով
Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներից 2012թ. հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, արտահանումը ավելացել է 11,4%-ով, իսկ ներմուծումը` 3,6%-ով: Ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է 8,4%-ով: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012թվ. հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կազմել է 8,3%: Անցած 8 ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության աճը գերազանցել է ակնկալիքները` պայմանավորված առավելապես արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի թողարկման ծավալների համապատասխանաբար 13,2% և 10,8% աճով: Շինարարության ճյուղի և ծառայությունների ոլորտի թողարկման ծավալների աճը` համապատասխանաբար 1,9% և 5,6%, հիմնականում համահունչ էր կանխատեսումներին:
Ըստ ԿԲ-ի` 2012թ. երրորդ եռամսյակի արդյունքներով կպահպանվի մասնավոր սպառման աճի բարձր թափը` 7,8%, իսկ մասնավոր ներդրումների նվազման թափը աստիճանաբար կդանդաղի` 3,8%: Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է զսպող, ինչը որոշ չափով կչեզոքացնի մասնավոր սպառման գնաճային ազդեցությունը: