Լրահոս

07.11.2012 09:47


ԱՄՆ ընտրություններ. Օբաման հաղթում է

ԱՄՆ ընտրություններ. Օբաման հաղթում է

Միացյալ Նահանգների նախագահ, դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման նախագահական ընտրություններում ստացել է  281 պատվիրակի քվեն, այն դեպքում, երբ վերընտրվելու համար նրան անհրաժեշտ էր 270 պատվիրակների աջակցությունը։ Այս մասին տեղեկացնում է «CNN» հեռուստաալիքը։

Օբաման «Թվիթերի» իր էջում գրել է.

«Դա տեղի ունեցավ ձեր շնորհիվ»։

Նշենք, որ մինչ այդ հաղորդվում էր, որ ձայների նախնական հաշվարկի և «exit-polls»-ի համաձայն՝ Օբաման առաջատար է «տատանվող» նահանգներից մեծ մասում։ Նյու Հեմփշիրում Օբաման հավաքել է 54% ձայն, Ռոմնին՝ 44%, Կոլորադոյում՝ Օբաման՝ 50%, Ռոմնին՝ 48%, Այովայում՝ 61% -ը 37%-ի դեմ, Օհայոյում՝ 51%-ը 48%-ի դեմ։

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, ով հավաքում է 538 պատվիրակից նվազագույնը 270-ի ձայնը։ «Պատվիրակները» տվյալ դեպքում ձևական բնույթ են կրում. պարզապես ամեն նահագն ունի որոշակի քանակի «պատվիրակներ» և եթե որևէ թեկնածու հաղթում է այդ նահանգում, ապա բոլոր ամրագրված «պատվիրակների» քվեները գրանցվում են տվյալ թեկնածուի օգտին։ Այսինքն՝ ընտրություններն անցկացվում են «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքով. թեկնածուն, ով հավաքում է նահանգում ընտրողների մեծամասնության ձայները, ստանում է նաև տվյալ նահանգի «պատվիրակների» բոլոր քվեները։

Ընդ որում՝ էական չէ, թե ԱՄՆ քանի քաղաքացի է քվեարկել թեկնածուի օգտին. օրինակ, Ռոմնին առաջ է Օբամայից ընտրողների ընդհանուր թվով. հանրապետական թեկնածուի օգտին իր ձայնն է տվել 41,7 մլն մարդ, Օբամայի օգտին՝ 40,7 մլն։ Այնուամենայնիվ, էականը նահանգներում ամրագրված պատվիրակների քվեներն են։

Այս խորագրի վերջին նյութերը