Լրահոս

06.11.2012 17:50


Էրդողանը՝ Քլըչդարօղլուին. «Ա՛յ անբախտ բեդվին»

Էրդողանը՝ Քլըչդարօղլուին. «Ա՛յ անբախտ բեդվին»

Թուրքական «Ռադիկալ»  թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը կուսակցական ժողովի ժամանակ սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քլըչդարօղլուին:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը քննադատել էր Թուրքիայի իշխանություններին  տնտեսական ձախողումների համար։ Ի պատասխան դրա՝ Էրդողանը Քլըչդարօղլուին անվանել է  «անբախտ բեդվին»:

Քլըչդարօղլուն իր հերթին կուսակցական ժողովի ժամանակ խստորեն հակադարձել է Էրդողանին. «Նա ինձ անվանել է անբախտ բեդվին: Շրջվի՛ր և հայելուն նայի՛ր, և դու այնտեղ կտեսնես անբախտ բեդվինին»:

Այս խորագրի վերջին նյութերը