Հովհաննես Սահակյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտապես նշում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրենց բացահայտ առաջնորդն է, ՀՀԿ–ն պաշտպանելու է Սարգսյանի թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում։ Միաժամանակ, 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո ՀՀԿ–ի այն ժամանակվա նախագահ Անդրանիկ Մարգարյանը հայտարարել է, որ իրենք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Այսօր հրավիրված մամլո ասուլիսին ՀՀԿ–ական Հովհաննես Սահակյանը հիշյալ փաստի վերաբերյալ «7օր»–ի հարցին հետևյալ կերպ է արձագանքել.
–Հիշեք այդ իրադարձությունների ժամանակ պետության ներքին քաղաքական վիճակը. իշխանությունը գլխատված էր, պետությունը գնում էր դեպի կործանում և ՀՀԿ, որը պետք է փորձեր հավասարակշռություն հաստատել, պետք է աներ որոշակի հայտարարություններ կամ դիմեր քայլերի։ Կառչել կամ ինչ–որ շեշտադրում անել այն օրվա հայտարարություններից և խնդրել մեկնաբանել... Մեր կուսակցությունը դրա հետ կապված բազմիցս տվել է պարզաբանումներ, թե ինչ նպատակ ուներ դա, և ինչի համար էր դա։

7or.am